Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Վերջին հանդիպումը հնարավորություն տվեց քննարկել բարդ և զգայուն հարցեր

Վերջին հանդիպումը հնարավորություն տվեց քննարկել բարդ և զգայուն հարցեր
11.12.2013 | 12:32

«Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և Կիևում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումները ցույց տվեցին, որ կողմերը ցանկանում են դուրս գալ ներկայիս փակուղային վիճակից»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը: Նա կարծում է, որ վերջին հանդիպումը նախարարներին հնարավորություն տվեց քննարկել բարդ և զգայուն հարցեր՝ առաջ շարժվելու ուղի գտնելու համար: ՈՒորլիքի խոսքով՝ նրանց հետագա փոխգործակցությունն առաջիկա շաբաթներին իրական հնարավորություն կստեղծի հակամարտության արդար և խաղաղ կարգավորման համար, չնայած պետք է խոստովանել, որ առաջընթացի համար անհրաժեշտ կլինի քաղաքական կամք՝ ամենաբարձր մակարդակով: «Նախարարները պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքն այն հիմքով, որն արդեն ձեռք է բերվել: Միևնույն ժամանակ բոլոր կողմերը բաց են խնդրի կարգավորման ուղիները քննարկելու համար: Մենք պետք է ապագայում ևս աջակցենք այդ բանակցություններին»,- նշել է նա:

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ